Իսկական հերոսը նա է…8-ամյա Արմենը փրկել է իրենից տարիքով մեծ երեխայի

8 ամյա Արմենը կարողացել է խեղդվելուց փրկել իրենից տարիքով մեծ երեխայի, ով ընկել էր ջրանցքը:

Ագապի Պետրոսյանը՝ փոքրիկ հերսոի մայրը, պատմել է, որ երեխաները գնացել էին «Մայր առու» կոչվող արագահոս ջրանցքը խաղալու, որտեղ էլ եղել է դեպքը:

«Թե ոնց է եղել խաղալիս երեխաներից մեկը, ով Արմենից մեծ է մի քանի տարով, մտել է գետը, մյուսն էլ ասել է, թե եթե չկարողանաս լողալ մենք քեզ կփրկենք, կհանենք առվից: Երեխան մտել է ջուրը, լողալ չի իմացել եւ սկսել է խեղդվել, Արմենը իրեն չի կորցրել, մի պարան է գտել, կապել է քարից ու գցել ջրանցքը, որ երեխան բռնի ու շատ բարձր հարայհրոց է գցել: Լավ է, որ գոնե մոտակա այգիներում աշխատողներ են եղել, եկել են հասել, երեխային փրկել են»,- պատմեց մայրը:

8-ամյա Արմենը, սակայն, մոր խոսքով, դեպքից հետո շատ է վախեցել, հոգեբանական ծանր ապրումներ ունի, գիշերը անընդհատ տեղից վեր է թռչում, իրեն թվում է, թե ընկերը խեղդվում է:

Արմենի մայրը, Ագապին ասաց, որ ճիշտ է, երեխան ինքն անմիջապես չի հանել ջրանցքն ընկած երեխային, սակայն եթե այդ պահին ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է` դեպքը ողբերգական ավարտ ունենար:

Like this post? Please share to your friends: