Ինչ վիճակում է գտնվում գետնանուշից շնչահեղձություն ունեցած 1.5 տարեկան երեխան. նոր տեղեկություններ

Օրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել 1.5 տարեկան տղա երեխա, ով տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը հայտնել է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. «Երեխայի առողջական վիճակում դեռ փոփոխություն չկա։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Վիճակը ծայրահեղ ծանր է»։

Հիշեցնենք, որ ծնողները երեխային հասցրել էին մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել էր սրտի և շնչառության կանգ ու կատարվել էր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ:

Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Օտար մարմինը բրոնխից հեռացվել էր:

Like this post? Please share to your friends: