Ինչ է կատարվել․ ինչու Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել և ծաղկեպսակ չի ուղարկել

Hraparak.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը: Կուտոյանին հրաժեշտ տալու էին եկել էքս նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ականներ, ուժայինների նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Յուրի Խաչատուրովը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, ներկա էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը․․․

Իշխանական թևից ներկայացել էին իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ծաղկեպսակ էր ուղարկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․․․

Վարչապետ Փաշինյանը, հիշեցնենք, ցավակցական ուղերձ չէր հղել Կուտոյանների ընտանիքին, միայն կառավարության լրատվական վարչությունից էին ասել, որ վարչապետը ցավակցում է: Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել, սգո սրահի աջ և ձախ կողմերում տեղադրված էին Սերժ Սարգսյանի և նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ուղարկված ծաղկեպսակները․․․

Like this post? Please share to your friends: