Ինչու է վարչապետի որդին գտնվում Երևանում և ինչ կապ ունի նա Փաշինյանի դստեր մասնակցությամբ՝ աղմուկ հանած տեսանյութի հետ

ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ծառայում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, սակայն այս պահին գտնվում է Երևանում: Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է տվել.

«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում» ,-մանրամասնել է Կարապետյանը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան մեծ աղմուկ էր բարձրացրել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հրապարակած մի տեսանյութ, որտեղ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, և Արցախում ծառայության մեջ գտնվող որդին՝ Աշոտ Փաշինյանը, թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էին Երևանյան փողոցներով։

«Ես Հրազդան հյուրանոցի մոտից դուրս էի գալիս իմ մեքենայով դեպի տուն ուղևորվելու և ականատես եղա շատ հետաքրքիր տեսարանի, որտեղ Նիկոլ Փաշինյանի դուստրը ընկերոջ կամ բանակային տղայի հետ, Աշոտի կամ ինչ-որ մի տղայի հետ թիկնազորով քայլում էր»,-Նարեկ Սամսոնյան։

Like this post? Please share to your friends: