Ի՞նչ «էթնիկ խճանկարի» վերականգնման մասին է խոսում Ադրբեջանը

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«eadaily.com-ն «Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է վերականգնել «էթնիկ խճանկարը» տարածաշրջանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հարավային Կովկասի երեք անկախ երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը տարածաշրջանում խաղաղ ապագայի հիմքն է։ Այդ մասին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (TsAMO, որը ստեղծված է Ադրբեջանի նախագահի 2019 թվականի փետրվարի 6-ի հրամանագրով) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը Ռոնդելի հիմնադրամի՝ Թբիլիսիում կայացած համաժողովում: Նրա խոսքով, եթե նայեք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական փորձին, ապա պարզ է դառնում, որ տարածքային ամբողջականության հարցը հիմնարար է եվրոպական անվտանգության համար։

«Մյուս կարևոր կետը ազգային փոքրամասնությունների պաշտպանությունն է։

 

Այստեղ նկատի ունենք Ղարաբաղում ապրող հայերին։ Մենք մտածում ենք ադրբեջանական հասարակության մեջ նրանց վերաինտեգրման մասին և պատրաստ ենք դրան»,- ասել է Բաքվի TsAMO-ի ղեկավարը: Շաֆիևը նաև նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել Հայաստանում բնակվող ադրբեջանցիների հարցը։ «Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա մենք հավատում ենք, որ ադրբեջանցիները կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում։ Ապագա խաղաղությունն, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հնարավոր է Հարավային Կովկասում ժամանակին գոյություն ունեցող էթնիկ խճանկարի վերականգնմամբ»,- ասել է նա։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Like this post? Please share to your friends: