Թքած ունեմ այն մարդկանց քննարկումների վրա, որոնք մեղադրում են ինձ․․․․Տո վաղն էլ, էսօր էլ, երբ ուզում ես, ախպեր ջան…

«Թքած ունեմ այն մարդկանց քննարկումների վրա, որոնք մեղադրում են ինձ ոստիկաններին քննադատելու համար: Երբ ես ոստիկաններին ասացի. «Ո՞նց կլինի, որ առանց ձեռնոցի ու դիմակների եք եկել իմ տուն, վաղը ես դա կպարզեմ», ինձ պատասխանեցին.

«Տո վաղն էլ, էսօր էլ, երբ ուզում ես, ախպեր ջան… Սա է մեր ոստիկանության պահվածքը»:

Factor.am կայքի հետ զրույցում այս մասին մանրամասնել է դերասան Հովհաննես Ազոյանը:

Հովհաննես Ազոյանը «Մել»-ի գլխավոր ...

Հիշեցնենք, որ այս գիշեր՝ ժամը 01:25-ի սահմաններում, կրակոց է հնչել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ կայքի հետ զրույցում Ազոյանը պատմել է, որ կրակոցի ձայնը չեն լսել, լսել են պատուհանի կոտրվելու ձայնը, եւ երբ հայտնաբերել են, որ պատուհանը ծակ է, ահազանգել են Ոստիկանություն: Ազոյանի խոսքով՝ հնչել է մեկ կրակոց, վնասվել է միայն պատուհանը, տուժածներ, բարեբախտաբար, չկան:

Դեպքի պահին դերասանը տանն է եղել իր ծնողների հետ, հարեւանները որեւէ բան լսել են թե ոչ, դժվարացավ ասել, նշել է՝ քննությունը կպարզի. «Ահազանգել եմ Ոստիկանություն, արդեն բացատրություն եմ տվել, տեղում զննել են, գործողությունները կատարվել են, պարզապես պետք է ասեմ, որ ոստիկանները եկել են առանց որեւէ դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահելու, այսինքն՝ կորոնավիրուս Հայաստանում չկա,  թող պարետն էլ իմանա, որ Ոստիկանությունը աշխատում է առանց ձեռնոց, առանց դիմակ, մինչդեռ տանը կան մեծահասակ ծնողներ»: Դերասանի խոսքով՝ ոստիկանները եղել մոտ 10-15 հոգի, եւ երբ ինքը հարցրել է, թե ինչու են առանց պաշտպանիչ միջոցների, պատասխանել են, որ չեն հասցրել վերցնել կամ չկար.  «Եթե ոստիկանությունը մեզ փողոցում կանգնեցնում է եւ պահանջում, որ մենք ունենանք անցագիր եւ պահպանենք պարետի կանոները, ապա հենց իրենք չեն կատարում»:

Like this post? Please share to your friends: