Թուրքիան Հայաստանում դեսպան է նշանակում

Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում հրապարակվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը՝ Սերդար Քըլըչի նշանակման վերաբերյալ, որի ձեւակերպումը Հայաստանում աննկատ մնաց:

Էրդողանի հրամանագրում Սերդար Քըլըչի պաշտոնը ձեւակերպված է այսպես.«Հայաստանի Հանրապետությունում Թուրքական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ»:

Ստացվում է, որ Սերդար Քըլըչը Թուրքիայի կողմից ներկայացուցիչի է ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանագնաց, այլ Հայաստանում Թուրքիայի ներկայացուցիչ, այլ խոսքով ասած նա լինելու է Հայաստանում Թուրքիայի դեսպանը մինչև պաշտոնապես կբացվեն դեսպանատներ։

Այս հանգամանքը փաստում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները երկար ժամանակ է սկսել են, անգամ 2020 թվականի պատերազմից առաջ և ներկա փուլի բանակցությունները միայն իմիտացիոն բնույթ են կրում և նպատակ են հետապնդում ձեռքբերված պայմանավորվածությունները հրապարակայնացնելու։

Like this post? Please share to your friends: