Էս ուրախ լուսանկարը երկու օրվա մեջ դարձավ պատմություն՝ սկզբից Գերմանը, հետո պապան մեզ լքեցին… ինչ խորը մտքերով էր կիսվել վարպետը

Ծննդյան տարեդարձի կապակցությամբ  MAMUL.am-ի թղթակցի հետ զրուցելիս ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանն ասել էր․

«Աստված տվել է, ապրում ենք, երբ թելը կտրեց՝ կտրեց. տեսնենք՝ երբ է կտրում». Երվանդ Մանարյան

Աստված տվել է, ապրում ենք, երբ թելը կտրեց՝ կտրեց: Տեսնենք՝ երբ է կտրում: Ինչ-որ պետք է ասվեր, արվել է, պրծել, գնացել։

Սիրված դերասանը վերջին տարիներին զբաղվում էր ընթերցանությամբ, ինքպես ինքն էր ասում՝ «մտքովս հազար ու մի բան է անցնում. նոր մտքեր եմ ծրագրում, բայց հիմա ավելի շատ ընթերցանությամբ եմ զբաղվում»:

Թե ո՞րն է ժամանակի մեջ ամենակարևորը և ի՞նչն է, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել, արվեստագետը մատնանշել էր. «Ժամանակները շատ արագ են անցնում, շատ բան է փոխվում, ամենակարևորը, որ մեծերը, ըստ ժամանակների, կարողանան երեխաների մասին հոգալ, որ լավ սերունդ դաստիարակվի: Սա է կարևորը»:

Քրիստ Մանարյանը՝ վարպետի որդին, կիսվել է լուսանկարով և կից գրել․

-Էս ուրախ լուսանկարը երկու օրվա մեջ դարձավ պատմություն՝ սկզբից Գերմանը, հետո պապան մեզ լքեցին։

 

Like this post? Please share to your friends: