էս երկրի հերոսն այլևս նա չի, ով թիվիներից շատ ա երևում մռայլ-չգնահատված հայացքով

Քրիստ Մանարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

— Էս երկրի հերոսն այլևս չի կարող լինել մի մարդ, ով պարզապես շատ հարուստ ա ու սեփական բիզնեսը Հայաստանում հիմնելիս մեզ դրանով ՙխաթր՚ ա անում
— էս երկրի հերոսն այլևս չի կարող լինել մեկն, ով իր անձնական բանակով շրջապատված ա գնում ուտել-խմելու ու կարմիրի տակ չարգելակելով՝ հայհոյում ա ոստիկանին
— այլևս չի կարող լինել նա, ով միկրոֆոնը ձեռքին իր երգով ու կատակով սպասարկում ա վերնախավի զվարճաքներն ու որին կարելի ա ստիպել երգել սեղանին կանգնած կամ կիսամերկ
— էս երկրի հերոսն այլևս նա չի, ով թիվիներից շատ ա երևում մռայլ-չգնահատված հայացքով ու խալաստոյ զենքից շատ ա կրակում սրա-նրա վրա, ՙարդարության ասպետի՚ կերպարով
— էս երկրի հերոսը նա չի, ով մրցասպարեզում մեր դրոշը մեջքին գցած, հաղթանակած բարձրացնում ա ձեռքը, բայց հետո մի շնորհավորանքով իրեն հանում ա մեր դրոշի տակից ու կանգնում շատ որոշակի դրոշակի տակ
— էս երկրի հերոսը չի կարող լինել նա, ով ժամանակին եղել ա հերոս, բայց ժամանակի հետ դարձել ա համաժողովրդական արգահատանքի խորհրդանիշը
— հաստատ արդեն նա չի, ով տուշոնկան փաթաթել ա զինվորին նկարող երեխաների երազներով ու կուլ ա տվել արջերի հետ միասին
— էս երկրի հերոսն էն անհայտ հերոսը չի, ով նախկին բարձրաստիճան պաշտոնյային հասցնում ա ինքնասպանության, քանզի ՚կան հարցեր, որ մեր խելքի բանը չեն՚…
— էս երկրի հերոսը ոչ ես եմ, ոչ դու ես, ոչ էլ նա…էս երկրի հերոսը հասարակ, սովորական, գլուխը կախ, մրջյունի պես բանող մարդն ա, ում տղան կանգնած ա առաջնագծում և ով եթե չլինի՝ ընդհանրապես ոչ երկրիը կլինի, ոչ էլ երեկվա, էսօրվա ու վաղվա բոլոր հերոսները

Like this post? Please share to your friends: