Էն ճըպլ գլխով կարկառուն հանրապետական էլի բարբաջել է

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի հայտարարությանը:

Գրառման մեջ ասվում է.

Էն ճըպլ գլխով կարկառուն հանրապետական էլի բարբաջել է.

Թե բա հայ-բուդուլ… երկիրը քանդվեց, մեր ազնիվ ցեղը կորչելու է զուր տեղը:

Հիասթափության եւ դժգոհությունների ալիքը դեռ նոր է ձեւավորվում…։

էդ հիասթափության եւ դժգոհությունների ալիքը դեռ վաղուց էր ձևավորվել ու 9-րդ ալիք դառնալով իրանց ու իրանց մերժված Սերժին սրբեց ու տարավ:

Թե բա Իջևանում ուժի անհամաչափ կիրառում է եղել: Իջևանում ժամեր շարունակ ուժայինները հորդորել են բացել ռազմավարական նշանակություն ունեցող միջպետական ճանապարհը, սակայն անօգուտ:

Նույնիսկ հեղափոխության օրերին երեկոյան 7-ից հետո բացում էինք բոլոր ճանապարհները, չնայած որ այս դեպքում ճանապարհը փակել էին անօրինականությունը շարունակելու պահանջով:

Ու այո, կախարդական փայտիկը միշտ էլ պետք է վերածվի մահակի, եթե կարիք կա անօրինականությունը կանխելու:

Շարունակեք ապրել էն երազանքով, որ կառավարությունն ու վարչապետը թուլանալու է…

Արի կլինի տեր կանգնի անունիդ, աշոԾյան եղիր…

Like this post? Please share to your friends: