Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Картинки по запросу դավիթ տոնոյան
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը:

«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:

Похожее изображение

Նախարարը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ամերիկահայերին ներկայացրեց նաև բանակում տիրող իրավիճակը: Նրա խոսքով՝ բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, չնայած, իսպառ վերացնել հնարավոր չէ.

«Անխուսափելի է, զենքով են, երիտասարդ են»:

Նախարարն ընդգծել է՝ կարևոր է պայքարել կրիմինալ բարքերի դեմ, որոնց դրսևորումներից մեկը բացահայտվել էր Մեղրիի զորամասերից մեկում.

«Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»:

 

Աղբյուր

Like this post? Please share to your friends: