Զարուհի Բաթոյանը կփոխարինի Արսեն Թորոսյանին.Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում փոփոխություններ են եղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում փոփոխություններ են եղել։

Խորհրդի նախագահի պա՛շտոնում ԱՆ Արսեն Թորոսյանին փոխարինելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Իսկ Բաթոյանի փոխարեն խորհրդի անդամ է նշանակվել ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը։

Մինչ փոփոխություները Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդն այսպիսի տեսք ուներ։

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Թորոսյան — ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

 

Զ. Բաթոյան — ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 

Ա. Ասոյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների

աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

 

Ա. Ավանեսյան — ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Ք. Գրիգորյան — ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

Կ. Բրուտյան — ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

Գ. Գրիգորյան — «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»

հասարակական կազմակերպության հիմնադիր

(համաձայնությամբ)

 

Հ. Պողոսյան — Հայաստանի արդյունաբերողների և գործարարների

միության (ՀԱԳՄ) նախագահի գլխավոր խորհրդական

(համաձայնությամբ)

 

Շ. Դանիելյան — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական

համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար

(համաձայնությամբ)

 

Վ. Պետրոսյան — Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան

հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան,

դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Like this post? Please share to your friends: