Երեկ կամրջից 14-ամյա աղջիկ է նետվել․ ինչ վիճակում է նա այժմ գտնվում

Մայիսի 27-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Կարմիր» կոչվող կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարիաննա Մ-ն (ծնված 2006թ․) կամրջից նետվել է։

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Ինքնասպանության փորձի ևս մեկ ահազանգ էլ ստացվել է այսօր առավոտյան։ Նշվել է, որ քաղաքացին ցանկանում է նետվել Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու (Սմբատ Պ․) ինքնասպանության փորձը և տեղափոխել Մաշտոցի բաժին։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Օրվա ընթացքում կվիրահատվի». Գևորգ Դերձյանը՝ կամրջից նետված աղջկա մասին

14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել:

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել:Տուժածը…

Опубликовано Gev Derdzyan Четверг, 28 мая 2020 г.

Like this post? Please share to your friends: