Երեկ երեկոյան զանգ եմ ստանում իմ ընկերոջից,ով ինձ հայտնում է,որ Հ2 հեռուստատեսությամբ ռուբիկ հակոբյանը իր հարցազրույցում անդրադարձել է նաեվ ինձ ու իմ’ վիտալի բալասանյանի հասցեին արած հայտարարությանը

Սիրված դերասան և քաղաքական ակտիվիստ Գնել Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

На изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

Երեկ երեկոյան զանգ եմ ստանում իմ ընկերոջից,ով ինձ հայտնում է,որ Հ2 հեռուստատեսությամբ “խոսքի իրավունք” հաղորդաշարով,նախկինում դաշնակ,հետո ժառանգություն (այդպես էլ իր գաղափարների մեջ չկենտրոնացած,չնայած արդեն մոտ 60-65տարեկան է) կուսակցությունների անդամ,ա.ժ. 1ին,2րդ,5րդ գումարման պատգամավոր, “Ակունքի” հիմնադիր,ով հիմա զբաղվում է լրատվական նյութեր հավաքելով, ռուբիկ հակոբյանը իր հարցազրույցում անդրադարձել է նաեվ ինձ ու իմ’ վիտալի բալասանյանի հասցեին արած հայտարարությանը: Նախ պետք է նշեմ,որ այդ հաղորդումը ոչ մի կերպ չեմ գտնում ինտերնետային մեզ ծանոթ կայքերում ու Հ2 ի պաշտոնական էջում:Որոշեցի զանգահարել նշված հեռ.համարով (010 398831) , համարը գոյություն չունի:Ուզում էի ճշտել,դիտել,հետո արձագանքել:Բայց քանի,որ ամբողջը ինքս չեմ դիտել ու պետք է պատասխանեմ նրան ելնելով միայն ընկերոջս նկարագրումից,ուստի առայժմ ամբողջ նյութին չեմ անդրադառնա (բայց դա չի նշանակում,թե երբեք չեմ անդրադառնա),միայն կնշեմ որ,լրատվական նյութ կամ տարբեր ինֆորմացիա հավաքելն անգամ չես կարողանում,մեծ ազգի մտավոր փոքրիկ ներկայացուցիչ ռուբիկ հակոբյան,հայտարարում ես,թե ես չեմ ծառայել ու խոսում եմ “հերոս գեներալի” մասին: Չնայած եթե մարդը չի ծառայել դա չի արգելում իրեն խոսել կամ հակադարձել սպառնալիքին,անգամ եթե դա արել է գեներալը (որովհետեվ չծառայելու տարբեր պատճառներ են լինում,այն էլ օրենքով) բայց այդուհանդերձ պիտի ասեմ քեզ,որ եթե դու ծառայել ես (չգիտեմ) սովետական բանակում, ապա ես իմ պարտադիր ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ անց եմ կացրել ’97-99թթ. ԼՂՀզինված ուժերում…մնացածների մասին կխոսեմ ավելի ուշ…Չնայած նախապես ասեմ,բավականին անհավեսեմ խոսելու,որովհետեվ ԻՆՉ ՈՐ ՄԻ պատգամավոր (սա ի հակադրություն ձեր արած,-ինչ որ մի դերասան,-արտահայտությանը) , ով մինչեվ հիմա սովոր է չճշտած տեղեկություններով հանդես գալ,դժվար թե մտցնի իր գլուխը այն ինչ կասի կյանքի գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը ճիշտ ընկալած ու անդավաճանորեն կրող ԴԵՐԱՍԱՆԸ…

Like this post? Please share to your friends: