Երեխան ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում՝ հայտնի ջերմիջեցնողի օգտագործման հետևանքով

2 տարեկան փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում՝ ծնողների սխալի պատճառով:

Դեպքը տեղի է ունեցել Վիետնամում:

Տարածված ջերմիջեցնողի գերդոզավորումից երեխան լյարդի փոխպատվաստման կարիք ունի

Երեխան բարձր ջերմություն է ունեցել և ծնողները որոշել են նրան պարացետամոլ տալ: 4 օրվա ընթացքում նրանք տվել են 500 մգ-ոց 4 կոճակ: Արդյունքում երեխայի մոտ զարգացել է նյութափոխանակության ծանր ացիդոզ և երեխան ընկել է կոմայի մեջ:
Չափազանց ուժեղ դեղաբաժինը քիմիական թունավորում է առաջացրել ու քայքայել երեխայի լյարդը:
Այժմ նա լյարդի շտապ փոխպատվաստման կարիք ունի, այլապես նրա կյանքը փրկել չի հաջողվի:
Հաղորդվում է, որ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև անցած տարի, երբ 3 տարեկան երեխան մահացել էր պարացետամոլի գերդոզավորումից:
Բժիշկները խորհուրդ են տալիս ցանկացած դեղ օգտագործելիս հետևել բժիշկների խորհրդին ու դեղատոմսի ներդիրի ցուցումներին: Երեխաների պարագայում չի կարելի մոռանալ, որ դեղաչափը որոշվում է նրա քաշից ելնելով: Եթե երեխայի մոտ ի հայտ են եկել թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ուժգին գլխացավ, քրտնարտադրություն կամ ցավ կրծքավանդակում, ապա անպայման դիմեք բժշկի, քանի որ դրանք գերդոզավորման ախտանշաններ են:

Like this post? Please share to your friends: