Երգիչ Մհեր Արմենիան՝ Հայկ Մարությանի և Սանիթեքի մասին…մարդիկ չեն ուզում ընդունել և տեսնել իրավիճակը ճշգրիտ ասպեկտից

Երգիչ Մհերն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աղբահանման խնդրին: Նա իր էջում հրապարակել է Երևանի քաղաքապետ Հյակ Մարությանի լուսանկարը և դրան կից գրել է.

Картинки по запросу mher

«Ւմ կարծիքով Սանիտեքը միտումնավոր տանում է ձախողման քաղաքապետին։

Վստահ եմ, որ սանիտեքին չի հաջողվելու ձախողել քաղաքապետին, քանզի արվեստի դժվարին ճանապարհով անցած մարդն անկոտրուն է ։

Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը թողնելով իր կարիերան սկսեց զբաղվել քաղաքականությամբ՝ բնավ իր անձնական շահի նպատակով չէր , այլ երկրին , ժողովրդին իր պատկերացրած մայրաքաղաք ունենալու դժվարին գործին տեր կանգնել էր, իհարկե ժողովրդի հետ միասին ։

Ցավալի է, որ այսօր մարդիկ չեն ուզում ընդունել և տեսնել իրավիճակը ճշգրիտ ասպեկտից։

Ես քաղաքապետի ընտրությունների ժամանակ տիկնոջս հետ քվեարկել ենք Զարուհի Փոստանջյանին , բայց դա չի նշանակում, որ ես պետք է դեմ լինեմ Հայկ Մարությանին ։

Երևանը համայն հայության մայրաքաղաքն է ,նրա տերը մենք ենք և պետք է այսօր սատար կանգնենք քաղաքապետին թույլ չտալով«սանիտեքների» նմաններին աղտոտելու մեր կյանքը, նվիրյալ մարդկանց ծրագրերը հանուն մեր բոլորիս վաղվա բարեկեցության։

Հ.գ Խնդրում եմ Չքաղաքականացնել
Երևանցի,ՀՀ Քաղաքացի և Վաստակավոր արտիստ,Մհեր Մեսրոպյան»:

Like this post? Please share to your friends: