Երբ որ ժամանակը գա, ես բոլոր հարցերին պատասխանելու եմ

«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- այսօր ՀՀԿ-ի գրասենյակում կուսակցության նոր անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինը նոր անդամներին հարցրեց՝ արդյոք իրեն ուղղված հարցեր կա՞ն, ինչին ի պատասխան՝ նրանցից մեկն արձագանքեց. «Վերադարձեք»:

«Երբ որ ժամանակը գա, ես բոլոր հարցերին պատասխանելու եմ». Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիք չունի. «Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»։

Լրագրողների հարցին, թե Հայաստանում ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում, Սարգսյանն ասաց. «Երբ որ ժամանակը գա, ես բոլոր հարցերին պատասխանելու եմ»:

Հիշեցնենք՝ վաղը լրանում է մեկ տարին, երբ Սերժ Սարգսյանը համաժողովրդական շարժման ճնշման տակ հրաժարական տվեց:

Like this post? Please share to your friends: