Երբ Հայաստանն իշխելու կարոտը խեղդում է… Նվեր Մնացականյանի 1 րոպեի նոր թողարկումը. հակիրճ ու դիպուկ

Քո երկրի ղեկավարի դեմ դրսից թշնամանք պատվիրելը տգեղ քայլ է, եթե չասենք՝ դավաճանական։ Բայց դե եթե ներսում այդ թշնամանքը հասունացնել չի լինում, իշխանության կարոտն էլ խեդում է, ուրեմն պետք է ներմուծել, ամենահարմար երկիրն էլ, պատմական բարեկամն է։

Мнацаканян/Time: Когда тоска по власти в Армении душит - YouTube

Իհարկե, ոչ Դոստոևսկու կամ Սախորովի Ռուսաստանը, որի համար Հայաստանը բիբլիական Արարատով հաստատված է նախևառաջ ռուսական մշակույթի գիգանտի՝ հայ Այվազովսկու բնաշխարհում։ Դրա համար էլ, Հայաստան թշնամանք պատվիրողների քաղաքական նենգությունը չափվում է միայն կլանային  ախորժակով, մանավանդ, երբ չափման միավոր է ընտրվում քծնանքն ու մատնությունը։ Հայաստանը մեկ անգամ արդեն ապրել է բոլշևիկների մայիսյան կրակոցների 70-ամյա ճակատագիրը։ Չափել եք արդյոք նույն մեղքը երկրորդ անգամ գործելու գինը։ Ամեն դեպքում, չափելիս չմոռանաք գազային պայմանագիրը մինչև 2043 թվականը, և առհասարակ, էներգետիկ կապիտուլյացիան, որի մասին այդպես էլ չի խոսում Ալիևին երեք-չորս ամսից հարձակվելու խորհուրդ տվողը, որ բնավ պատահական մարդ չէ իր երկրում, բայց տեսաք ինչ համաճարակային դեսերտ պատվիրեց մեզ էթնիկ թշնամի համարողի համար․․․

Like this post? Please share to your friends: