Երբ դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ որոշումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը: Տեղեկություն ենք ստացել, որ հունվարի 18-ին Դատարանը կհրապարակի կայացրած որոշումը:

Ըստ «Արմենպրես»-ի փոխանցման՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Երկու կողմերի (պաշտպաններ եւ ՀՔԾ-հեղ.) միջնորդությունների քննարկումը ավատրվեց: Կողմերն իրենց դիրքորոշումները հայտնեցին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին»,- ասել է Մուրադյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռեւս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, եւ դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միեւնույն ժամանակ քննել է նաեւ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

Աղբյուր՝ lur.am

Like this post? Please share to your friends: