Ես դա համարում եմ մեղք երեխաների հանդեպ. Լենա Նազարյան

Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Картинки по запросу լենա նազարյան

-Երբ որ Ֆեյսբուքում վիրավորանք եմ տեսնում իմ հասցեին, ինձ անկեղծորեն միայն մի բան է խորապես անհանգստացնում. արդյոք այդ մարդիկ իրենց երեխաների հետ էլ են այդպես խոսում, քանի որ վերջիններս չեն կարող կամ չեն համարձակվում նրանց նույն կերպ պատասխանել: Եթե այդպես է, ես դա համարում եմ մեղք երեխաների հանդեպ ու սա է, որ հայհոյախոսների պահվածքի հետ կապված ինձ ամենից շատն է մտահոգում:

Ու առհասարակ (իմ փորձից կիսվեմ) քաղաքական գործիչները շատ արագ դիմադրողականություն են ձեռք բերում վիրավորանքի հանդեպ: Իսկ այ քննադատության հանդեպ արդեն կարող են ու պետք է որ շատ զգայուն լինեն։ Այնպես որ հանրային գործչի հանդեպ վիրավորանքը իր նպատակին չի հասնում: Իսկ եթե նման կերպ խոսում են հատկապես երեխաների ու թույլերի հետ, դա հետևանք է ունենում: Հանրային գործիչը իրեն միշտ պաշտպանում է ու հավատացեք ոչ մեկի լացը դեռ չի եկել իր մասին վիրավորանք կարդալիս )))

Like this post? Please share to your friends: