Ես ամիսներ շարունակ բեմ եմ բարձրացել թուրք գործընկերոջ հետ․անկեղծանում է Վարդան Պետորսյանը

Դերասան Վարդան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․Картинки по запросу վարդան պետրոսյան

Տեղեկացա Դրեզդենի օպերայի վերջին, սկանդալային միջադեպի մասին։ Կարճ՝ ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովը չի ցանկացել երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու նախապատրաստվող պայմանագիրը չեղարկվել է։ Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ արտիստիկ շրջանակներում, այն էլ այսօր, Եվրոպայում, այն էլ Գերմանիայի պես զարգացած երկրում։

Տասնյակ տարիներ աշխատել եմ ֆրանսիական բազմաթիվ բեմերում, թատերախմբերում, ուր եղել են դերասաններ՝ ֆրանսիացի, արաբ, ռուս, իտալացի, հրեա, պորտուգալացի, թուրք … եւ ամեն անգամ հիացել եմ դերասանների, բեմադրիչների, տնօրինության, բեմի մեքենավարների, տեխնիկական աշխատողների միջազգային ամենաբարձր որակի հարաբերություններով։

Ֆրանսիացի հռչակավոր բեմադրիչ Ռոբեր Օսեինի ” N’ayez pas peur “ներկայացման մեջ ես ամիսներ շարունակ բեմ եմ բարձրացել թուրք գործընկերոջ հետ։ Իրար հետ աշխատել ենք ջերմ, բարեկամական, զրուցել ենք, անգամ մեր երկուսի համար ծանր՝ հայ-թուրքական հարաբերություններից։ Մարդավարի, եղբայրաբար։

Like this post? Please share to your friends: