Դժբախտ դեպք․ 1,5 տարեկան երեխա է ընկել պատուհանից․ մանրամասներ

Փետրվարի 13-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում դժբախտ միջադեպ է տեղի ունեցել․ 1.5-ամյա երեխա է ցած ընկել շենքի 3-րդ հարկից:

Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի մոտ առկա է դրական դինամիկա․  «Երեխան մեզ մոտ է ընդունվել ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, ունեցել է գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։

Հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։ Երեխայի մոտ առկա է դրական դինամիկա․ այսօր վերակենդացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»։

Like this post? Please share to your friends: