Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք՝ 4 տարեկան երեխայի մոտ

ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք՝ 4 տարեկան երեխայի մոտ». նախարար

«Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք՝ 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:

Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունն ամբողջությամբ հայտնի չի, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ:

Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:

Հուսամ փոքրիկն արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Մյուս բոլորին, թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին կոչ եմ անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը:

Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար»:

‼️Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային…

Опубликовано Arsen Torosyan Вторник, 2 июня 2020 г.

Like this post? Please share to your friends: