Դա պետք էր հուշել Երևանի կենտրոնում հյուրանոց կառուցել փափագող Աբու Դաբիի ֆեյք թագաժառանգին, քաղաքապետարան ուղարկելուց առաջ․․․

Նվեր Մնացականյանի 1 րոպեի նոր թողարկումը՝ ինչպես միշտ դիպուկ, կրճատ և բացահայտ:

Երևանն աղբահանության կոլապսից դուրս է եկել։ Ընդդիմադիր ավագանին ուղղակի ձևեր է թափում, թե կոռուպցիայի հետքեր է բացահայտել։ Ուր էր նույն ավագանին, երբ Սանիտեքն էր տեռորի ենթարկում Երևանը։ Հիմա․աղբատարները նվիրելու մեջ կասկածվում է Երևանում ահռելի քանակով փողեր աշխատող գործարարը։ Բա էլ ով պետք է նվիրեր։ Այս դեպքում նա իրեն ավելի հասկանալի է պահում, քան տեսախցիկների առջև բարեգործի կլասիկ ժպիտով գյուղացիների վրա նախընտրական տրակտոր, տուկի թել ու կարտոֆիլ սաղացնող գործարարը, որի կուսակցության քաղաքական արժանապատվությունն, ի դեպ,կոալիցիոն գործընկերոջ ոտնահարած, հեղափոխությունն է վերականգնել։ Ուղղակի պետք չէ դա շփոթել քաղաքական կուսությունը վերականգնելու հետ։ Քաղաքական կուսությունը, ինչպես ամեն մի կուսություն, կորցնում են մեկ անգամ, մնացածը կարգավորվում է առաջարկ-պահանջարկ փոխարժեքով։ Գոնե դա պետք էր հուշել Երևանի կենտրոնում հյուրանոց կառուցել փափագող Աբու Դաբիի ֆեյք թագաժառանգին, քաղաքապետարան ուղարկելուց առաջ․․․

Like this post? Please share to your friends: