«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել. որն է եղել 1,5 ամսական փոքրիկի մահվան պատճառը

Երեկ հայտնել էինք, որ  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել:

ԲԿ-ն դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ։

Like this post? Please share to your friends: