Գնում եմ Նորատուս թшղում՝ 27 տարեկան երիտասարդի․․․ Գնում եմ Դիլիջանից մամային բերեմ․․․

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Գնում եմ մամային բերեմ, գնում եմ պապուս թաղմանը… ինչ ստեր են պատմում քաղաքացիները ոստիկանության հսկիչ կետերում

Սուտ խոսելու մասին…

Սիրելի’ հայրենակիցներ.

Գիտեք որ այս օրերին մարզերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանության հսկիչ անցակետեր (Այդ կետերում ոստիկանությանը օգնում են ԱԱԾ֊ի, ՌՈ֊ի, մարզպետարանի եւ համայնքապետարանների աշխատակիցները)։

Ցшվալին այն է, որ գրանցվում են մեր հայրենակիցների կողմից ՍՈՒՏ խոսելու բազմաթիվ դեպքեր։

Օրինակ՝ Գնում եմ Նորատուս թшղում, այն էլ 27 տարեկան երիտասարդի։ Նորատուսում, փառք Աստծո, ոչ մի 27 տարեկան չի մшհացել։

Օրինակ՝ Գնում եմ Դիլիջանից մամային բերեմ։ Երկու մեքենայով են, մեքենաների մեջ էլ աղջիկներ։

Օրինակ՝ Գնում եմ Ծովակ ախպորս յոթին։ Ծովակում ախպոր յոթ չկա, ախպերը ահագին շուտ մահացել է ՌԴ֊ում եւ թшղել են այնտեղ։

Օրինակ՝ Գնում եմ Գեղամասար պապուս թшղմանը մասնակցելու։ Նախ պապը չի, իրենց ինչ որ բարեկամ է, ով մшհացել է մեկ տարի առաջ։

Եվ այսպես շարունակ…

Խնդրում եմ, աղաչում եմ ուղղակի մնացեք տանը…

Հետեւեք պարետատան ցուցումներին։

Առողջ եղե’ք…

Like this post? Please share to your friends: