Բացեիբաց խոստովանում եք, որ Քոչարյանն է ուղղորդում

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Բացեիբաց խոստովանում եք, որ Քոչարյանն է ուղղորդում». Լիզա Ճաղարյան

-Պարոն Ալումյան, էդ որ ասում եք՝ Քոչարյանին ազատ արձակող դատավոր Ազարյանի նկատմամբ ահավոր ճնշումներ են եղել, հետո էլ պարզվում է՝ էդ ահավոր ճնշումները համացանցում եղած հայհոյանքներն ու սպառնալիքներն են, հետն էլ պնդում եք, որ իշխանությունն է ուղղորդել, որ հայհոյեն Ազարյանին, հետն էլ պահանջում եք, որ իշխանությունը պատժի համացանցի հայհոյողներին, այսինքնՍ՝ պաշտպանի էդ դատավորին, լուրջ եք ասո՞ւմ, թե մարդ ա վատացել։
Պարոն Ալումյան, իշխանություններին էլ են համացանցում հայհոյում, վարկաբեկում, նույնիսկ սպառնում։ Փաստորեն, բացեիբաց խոստովանում եք, որ էդ էլ ձեր անձնական օգտագործման պաշտպանյալ Քոչարյանն է ուղղորդում։
Օֆ-օֆ, պարոն Հայկ Ալումյան։
Ինչ էիք, ինչ դարձաք:

 

Like this post? Please share to your friends: