Բայդենը սպառնացել է անձամբ Պուտինի հանդեպ պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների կիրառումը Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «խոշորագույնը կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։

«Դա աշխարհը փոխելու ուժ ունի»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ նման ներխուժումը «ահռելի հետեւանքներ» կունենա Ռուսաստանի համար։

Like this post? Please share to your friends: