«Ավելի լավ է վճարովի բուժվել, քան անվճար մեռնել». Լուսինե Բադալյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ խոսել է պետպատվերով տրամադրվող բժշկական ծառայությունների մասին.

«Ավելի լավ է վճարովի բուժվել, քան անվճար մեռնել». Լուսինե Բադալյան

-Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ անվճար մատուցվող ծառայությունները որակապես զիջում են վճարովի ծառայություններին: Թեպետ միևնույն է պետությունը փոխհատուցում է այդ ծառությունները և ծառայություն իրականացնող բուժաշխատողը ստանում է դրա համար գումար… Այսպիսի նույնիսկ խոսք է առաջացել. ավելի լավ է վճարովի բուժվել, քան անվճար մեռնել»:
Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը, պատասխանելով Բադալյանի դիտարկամանը, ասաց. «Պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների գները շուրջ երեք անգամ պակաս են, քան վճարովի հիմունքներով իրականացվող ծառայությունների գները: Ներկայումս Առողջապահության նախարարությունն իրականացնում է աշխատանքներ՝ ուղղված առողջության համապարփակ ապահովագրության ուղղությամբ, որի շրջանակներում շահառուների համար պետք է հաստատվեն նույն ծառայությունների փաթեթը և նմանապես նույն արժեքներով: Դրա շրջանակներում մենք կարող ենք ինչ-որ չափով կարգավորել այդ հարցերը ներկայումս կամ պետական բյուջեով մի քանի անգամ ավելացնենք առողջապահական ծախսերը:

 

Like this post? Please share to your friends: