Աշ ջան, էդ սուտի-մուտի վիրուսին թեթև նայեք, թարգե’ք ախպեր… Ախպեր, մենակ ծնողներիս բան չլինի…

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

На изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

Մարտ ամսվա վերջ, զանգ.
-Աշ ջան, էդ սուտի-մուտի վիրուսին թեթև նայեք, թարգե’ք ախպեր:
-Զգու’յշ եղիր, ամեն դեպքում:
Մայիս ամսվա կեսերին նույն մարդուց զանգ.
-Աշ ջան, ջերմություն ունեմ, հիմա տուն չգնա՞մ, մեկուսանա՞մ մի տեղ:
-Հա, ճիշտը մեկուսանալն է:
-Լավ, ախպեր ջան, բայց ծնողներիս հետ եմ ապրել էսքան ժամանակ, կարո՞ղ ա վարակված լինեն:
Մայիս ամսվա վերջ, էլի զանգ.
-Ախպեր, իմն ու մամայինը հաստատվել ա, գոնե հորս մոտ չլինի. ինքը քրոնիկ հիվանդություններ ունի, մեծ մարդ ա:
-Ախր, ասում էի՝զգու’յշ եղեք….. Ո՞նց ա ձեր առողջական վիճակը, ջերմություն, հազ ունե՞ք։
-Ես՝ չէ, բայց մաման հազում ա, պոլիկլինիկայից կանչեցին՝ ռենտգեն անեն: Ախպեր, ֆեյսբուքում էնքան էին գրում սուտ վիրուս ա, մանավանդ ընկերներս, ի՞նչ իմնայի, որ սենց կլինի…Ծնողներիս մի բան եղավ, չգիտեմ՝ ինչ կլինի հետս…
-Դրա համար էլ ամեն օր ասում ենք՝ հետևեք միայն պաշտոնական լրահոսին։ Այդ չհավատացողին էլ հարցրու, որ դու իրան վստահելով հավատացիր, ինքը պատասխանատու՞ է, թե ասելու է՝ դա իմ կարծիքն է, չլսեիր:
-Ախպեր, մենակ ծնողներիս բան չլինի…
Ապրեք ախպեր, բժիշկներն իրանց գործը լավ են անում, շատ ուշադիր են:
-Աստված առաջ, առո’ղջ եղեք, եղբա’յր:

Հ.Գ. Ցավոք, նմանատիպ զանգերն օր օրի շատանում են:

Մարտ ամսվա վերջ, զանգ.-Աշ ջան, էդ սուտի-մուտի վիրուսին թեթև նայեք, թարգե'ք ախպեր:-Զգու'յշ եղիր, ամեն դեպքում:Մայիս…

Опубликовано Ashot Sargsyan Пятница, 29 мая 2020 г.

Like this post? Please share to your friends: