Անահիտ Կիրակոսյանը պատմել է, թե ինչու է հեռացել «Women’s Club»-ից

Անահիտ Կիրակոսյանը «Women’s Club»-ի ստեղծման առաջին օրվանից թիմի գլխավոր անդամներից մեկն է եղել, սակայն վերջերս լքել է նախագիծը: Դերասանուհին պատմել է, թե ինչու է նման որոշում կայացրել:

Картинки по запросу անահիտ կիրակոսյան «Women’s Club»-

«Որոշմանս հիմնական պատճառն այն էր, որ էլ չէի կարողանում համատեղել գիշերային փորձերն ու զբաղվածությունս ընտանիքում: Իրականում ամեն հաղորդմանը հասնելը շատ ժամանակատար էր՝ պարի, հագուստի եւ բուն հաղորդման փորձեր… Էլ չէի կարողանում հասցնել»,-ասել է դերասանուհին:

Նրա խոսքով՝ միայն ամենաժամանակատար աշխատանքից է հրաժարվել.«Մի քանի տեղ եմ աշխատում եւ այդ ամենը համատեղելը հեշտ չէր: Կշարունակեմ աշխատանքս Կամերային երաժշտական թատրոնում, Շանթի առավոտյան ծրագրում»:

Картинки по запросу անահիտ կիրակոսյան «Women’s Club»-

Անահիտը նշել է նաեւ, որ ընտանիքի անդամները դրական են արձագանքել իր որոշմանը.«Առհասարակ, նրանք ինձ հետ համակարծիք են եւ միշտ կողքիս»:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպես են ակումբի անդամներն ընդունել իր որոշումը.«Անկեղծ ասած՝ չգիտեմ: Երեւի պետք է նրանց հարցնեք: Հաջողություն եմ մաղթում թիմին»:

Like this post? Please share to your friends: