Այս պահին Հայաստանի մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում… Տեղեկություն՝ փակ ճանապարհների վերաբերյալ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։

Սարավան-Գորհայք ճանապարհահատվածին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ - RadioVan.fm

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Like this post? Please share to your friends: