Այսօր սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է

Այսօր Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի օրը: Սա ազգային տոն է, ամեն տարի նշվում է հունվարի վերջում կամ փետրվարի սկզբում:

Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդի Մարտիրոսի եւ տասնչորս քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Похожее изображение

Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ տեղի են ունենում հրաշքներ: Այդ օրը երիտասարդներն աղոթում են եւ դիմում սրբին, որ իրենց աղոթքները հասնեն առ Աստված:

Ս.Սարգսի տոնին նախորդում է Առաջավոր պահքը, որը հաստատվել է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից: Պահքը տեւում է հինգ օր:

Похожее изображение

Like this post? Please share to your friends: