Այն հոգատարությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս.․․ դերասան Միքայել Պողոսյանի ջերմ խոսքը՝ ուղղված կառավարությանը

Factor.am-ի հետ զրույցում  Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ասել է․

Այն սրտացավությունն ու հոգատարությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս: Կարծում եմ՝ մեր բոլոր հայրենակիցներին պետք է այդ ջերմությունը հանգստացնի: Թերությունների մասին չխոսենք. նման իրավիճակներում ոչ ոք չի կարող իդեալական լինել: Այսպիսի ջերմություն երկրի ղեկավարների կողմից ես իմ հայրենիքում երբևէ չեմ զգացել։

Նրա համոզմամբ՝ կորոնավիրուսը պատվով հաղթահարելուց հետո մեր երկիրը մի քայլ առաջ կընթանա, կառավարությունը կամրապնդի իր դիրքերը. «Մեր ազգը չափազանց զգայուն է և դժվարին պահերին համախմբվելու լավ հատկություն ունի: Ասում էին, թե ժողովուրդը պառակտվել էր…Հիմա այս վիրուսը լավ կողմ էլ կունենա՝ կմիաբանի մեր ժողովրդին»:

Աննա Բաբաջանյան

Like this post? Please share to your friends: