Այդ դեպքում նորից կարանտինային ռեժիմ կսահմանվի․ պարետ Տիգրան Ավինյանը որոշ մանրամասներ է հայտնել

Այսօր ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ հայտատարեց, որ թեստավորումների ծավալը կմեծանա:

«Քննարկել ենք նաև թեստավորման քաղաքականությունը՝ մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավմամբ, որի արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի»,- ասաց նա:

«Թեստավորումների ծավալը կմեծանա». պարետ

Ավինյանը հայտնեց նաև, որ պարետատանը քննարկել և չեն բացառել որոշ պայմանների դեպքում նորից կարանտինային ռեժիմի սահմանումը. «Որոշ բնակավայրերում նման ռեժիմ սահմանում ենք, ինչպես օրինակ՝ Սևանում, Արենիում: Ամեն ջանք դրվելու է, որ դրան չվերադառնանք»,-ասաց փոխվարչապետը:

Like this post? Please share to your friends: