ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության կատարած հայտարարություններին:
Գրառման մեջ ասվում է.
-ՄԵԾ ՍՈւՏ
Ամոթն էլ է լավ բան…
Ասում են Լուսավոր Հայաստանը թեմա է դարձնում մի բան, որը արդեն արվում է: Իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ասում է մինչև պարոն Մարուքյանը լայվ էր մտնում Գյումրիի օդանավակայանի իր առաջարկով, կառավարությունում արդեն քայլեր էին ձեռնարկում: Սուտ է: Նա հղում է անում երեք ժամ առաջ հրապարակված մի գրառման: Երեք ժամ առաջ… Դրա համար էին պատգամավորները դուխով Մարուքյանին քննադատում, որովհետև երեք ժամ առաջ պատրաստություններն արդեն տեսել էին:
Հիմա ես եմ ձեզ ասում` սիրուն չի, հարգելի´ իմքայլականներ:
Հ.Գ Պարոն Կարապետյանը, որին այդքան հարգանքով ենք վերաբերում ստում է նաև փոխմարզպետների հարցում, որովհետև այդ խնդրով Էդմեն Մարուքյանը զբաղվում է դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակներից: