Ախր, դուք եք ստիպում, որ ես խոսեմ։ Ես ոչ ձեր թշնամին եմ, ոչ էլ ձեր մեծամտության բերան փակողը

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Картинки по запросу արթուր հայրապետյան

-Ախր, դուք եք ստիպում, որ ես խոսեմ։ Ես ոչ ձեր թշնամին եմ, ոչ էլ ձեր մեծամտության բերան փակողը. ձեր սահմանադրական իրավունքն է խոսել, շարժվել, աշխատել, վերջիվերջո, դուք եք ձեր արարմունքի տերը, բայց իրավունքից զատ չմոռանալ, որ դուք ներկայացնում եք մի խմբակցություն, որը իշխանություն է ու ձեր գրառումները, ձեր կատարողական քայլերի վրա ազդելու է ոչ միայն ձեր, այլ ձեր խմբակցության հեղինակության, չշարունակվեմ. հավես չկա, երկար-բարակ գրելու։
Լուսինե Բադալյանը մի անգամ ասել էր` քաղաքական գործիչը մարդ չէ: Իհարկե, պետք չէր, ուղիղ հասկանալ: Ես դրանից հետո հարցազրույց եմ արել նրա հետ ոչ այն բանի համար, որ ասել էր` քաղաքական գործիչը մարդ չէ, այլ խոսել էինք ընդհանուր` երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին ու վատ հարցազրույց չէր ստացել։ Ու չեմ մոռանա, որ Լուսինեն ասաց, որ ինքը քաղաքականություն մտնելու համար չի, ինքը «պայքարող» տեսակ է, անցանք։
Հիմա — «Իմքայլական» հայտնի երեսփոխաններ, ինչ-որ բան գրելուց առաջ, խորը, շատ խորը շունչ քաշեք, ինչ-որ խորհուրդներ տալուց առաջ կարող եք արտաշնչել, նոր: Ախր, ով չգիտի, թե դուք որտեղից եք հայտնվել, ձեզ թվում է՝ ձեր մեջ հազար տիրոջ ձեռքից օգտվող չկա՞: Հազար տիրոջ ձեռք չի կպե՞լ ձեր գլխին: Էն էլ ինչպես է դիպել։ Ես, որ չեմ մոռացել, Ավետիսյանների ընտանիքին դեռ նոր էին հուղարկավորել, որ դուք ձեր հայտնիներով քեֆ-ուրախություն էիք անում, հա, հա տարոնների կողմից կազմակերպած` քաղաքապետարանի պատերից ներս. գրել եմ, ձեր «բաց բերան» նկարներն էլ հրապարակել եմ ժամանակին ու կարևոր չէր, որ մենք իրար ճանաչում էինք, թե ոչ, որովհետեւ ձեր արածը բանի նման չէր: Յանի հիմա, ինչ եք ասում, է: Էն, որ հայտնի անունը քշտած, ձեզ քայլելու են տարել, որ յանի ձեր հայտնի լինելը ձայն բերեր, ո՞վ չգիտի։ Էն, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ էլ եք քայլել նույն տարածքում, հիմա էլ դուխով մերժում եք իրենց, թքում էն ձեռքի մեջ, որ գործ է տվել ձեզ, ձեզ թվում է, որ ես հավատալո՞ւ եմ, որ դուք էնքան ազնիվ եք, որ մի օր չեք թքելու էն ձեռքի մեջ, որ ձեզ երեսփոխան է շինել: Էն էլ ո՞նց եք թքելու, թող հարմար պահը գա: Գիտեք, որ աչքիս լույս չեն ԲՀԿ, ՀՅԴ-ները, չհաշված դրանց TV-ները, բայց որ աչքովս ընկնում է, թե ինչ թափով, ջանասիրաբար յանի մերժում են այն TV-ները, որ իրենց ժամանակին տեղ են տվել, ու դրանք հանգիստ տեղավորվել, ենթարկվել են իրենց պահանջներին ու կանոններին, պարզապես անշնորհակալ պահվածք դրսևորելը, ոչ ավել, ոչ պակաս դավաճանության պես մի բան է։ Ինչպես եք փորձում ձեր անցյալը մաքրել, հետն էլ, թե ձեզ ժամանակին ճնշել են..։ Չեք մտածում, որ կան մարդիկ, որոնք ձեզ հիշեցնելու են, թե որտեղից եք եկել և հիմա ԱԺ-ում ինչ առաքելություն ունեք։ Ձեզ համեստ պահեք։ Ձեզնից շատ ավելի խելացի, հայրենիքին նվիրյալ մարդիկ կան, որ այսօր թողել են իրենց տուն-ընտանիք ու հայտնվել են օտար երկրներում, իսկ դուք ձեր հայտնի` դզած-փչած, շուստրի քայլերով հայտնվել եք շատ կարևոր, անգամ մարդկանց ճակատագրեր որոշող տեղերում, որ դուք էլ եք երևի մեկ-մեկ զարմանում, ձեր շուստրիության վրա:

Ախր, դուք եք ստիպում, որ ես խոսեմ։ Ես ոչ ձեր թշնամին եմ, ոչ էլ ձեր մեծամտության բերան փակողը.. ձեր սահմանադրական…

Опубликовано Артуром Хайрапетяном Воскресенье, 17 марта 2019 г.

Like this post? Please share to your friends: