3 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինս առաջին անգամ ապտակեց դեմքիս. չգիտեմ, ինչ անեմ

Ես արդեն 3 տարի ամուսնացած եմ: Ամուսինս ինձ շատ է սիրում, համենայն դեպս մինչ երեկվա օրն այդպես էի կարծում: Ես համոզված եմ, որ տղամարդը կնոջ վրա ձեռք բարձրացնելու իրավունք չունի, ոչ մի պարագայում:

Կարծում էի, թե արժանի տղամարդու հետ եմ ամուսնացած, սակայն իրականում սխալվում էի:

Ցավոք, երեխաներ չունենք: Ոչ մի առողջական խնդիր չհայտնաբերելով՝ բժիշկներն ասացին, որ սպասենք: Իսկ ես հոգնել եմ սպասելուց…Վերջին շրջանում մշտական են դարձել մեր վեճերը…վիճում ենք նույնիսկ այն ժամանակ, երբ չկա պատճառ:

Ես լավ կին եմ: Տանը միշտ մաքուր է, համեղ պատրաստում եմ և չեմ մոռանում ինձ խնամելու մասին, իմ տարիքից բավականին երիտասարդ տեսք ունեմ:

Սակայն հղիանալու հույսն ինձ տանջում է…ամեն վարկյան:

Արմենը սկսեց ուշ վերադառնալ տուն: Ես վստահ եմ, որ նրա կյանքում ոչ ոք չկա, պարզապես նա չի ուզում տուն գալ: Մեր միջև անտեսանելի պատ է առաջացել:

Մենք 4 օր չէինք խոսում, և երբ նյարդերս տեղի տվեցին, ես չցանկացա նրա հետ նույն անկողնում պառկել քնելու և ցուցադրաբար գնացի հյուրասենյակ:

Հանկարծ Արմենը գազազած շան պես վազեց իմ կողմ, ցավեցնելով բռնեց ձեռքիցս և քաշ տվեց սենյակ: Երբ փորձեցի ազատվել, նա հարվածեց դեմքիս…Ես շոկի մեջ էի:

Похожее изображение

Դա լիովին այլ մարդ էր:

Ես արտասվեցի ամբողջ գիշեր, իսկ առավոտյան ամուսինս նույնիսկ ներողություն չխնդրեց: Ինչպե՞ս նա կարող էր այդպես վարվել…Ես սիրում եմ ամուսնուս, բայց ներել նրան չեմ կարող: Ուզում եմ ամուսնալուծվել: Այնքան է ցավում հոգիս, ուժ չունեմ…

 

Like this post? Please share to your friends: