-Վայ, էս ինչ էլ սևուկ է, գեշո է… մայրիկին է նման, — ասաց սկեսուրս, երբ տեսավ նորածին դստերս

Իմ ու ամուսնուս տարիքային տարբերությունը 5 տարի է, ընդ որում ես եմ ավելի մեծ: Ես 30 տարեկան եմ, իսկ ամուսինս՝ 25: Հիմա մեր աղջիկը 2 տարեկան է:

Սկեսուրս ինձ այդպես էլ չկարողացավ ընդունել իրենց ընտանիք՝ համարելով, որ արժանի չեմ իրենց որդուն, իսկ պատճառը տարիքս է:

Նա անընդհատ երեսով է տալիս այն փաստը, որ իր որդուց 5 տարով մեծ եմ: Այն, որ տգեղ չեմ, հիմար չեմ, կրթված եմ, աշխատում եմ, անգամ իմ սեփական բնակարանն ունեմ, իրեն չի հուզում: Չի ուզում, որ իր տղայի կինը ես լինեմ ու վերջ: Բայց փորձում եմ ուշադրություն չդարձնել նրա պահվածքին, առավել ևս, որ ամուսնության առաջին իսկ օրվանից առանձին ենք ապրել, շատ ժամանակ չեմ էլ հիշում նրա գոյության մասին:

Նշեմ, որ սկեսուրս նույնիսկ չբարեհաճեց գալ մեր հարսանեկան արարողությանը:

Մեր համատեղ կյանքի առաջին տարվա ընթացքում նա ամեն երեկո զանգում էր ամուսնուս, խոսում հետը, բայց իրեն այնպես էր պահում, որ կարծես ես գոյություն չունեմ: Այդպես շարունակվեց մինչ դտսերս ծնվելը:

Երբ դուրս գրվեցի հիվանդանոցից ու եկա տուն, հայտնաբերեցի, որ սկեսուրս մեր տանն է, խոհանոցում ինչ-որ բան է պատրաստում: Ամուսնուցս նեղացա տհաճ անակնկալի պատճառով, չէ որ կարող էր զգուշացնել, իսկ նա ասաց, որ մայրը որոշել է փակել թշնամանքի էջը ու շփվել իմ ու թոռան հետ:

Ես տեսնում էի, որ ամուսնուս համար դա կարևոր է ու դրա համար էլ որոշեցի վարվել իր ուզածով: Բացի այդ, ծնողներս արտերկրում են ապրում, ու եթե մեր կողքին լիներ խելացի ու իմաստուն մեծ, ես դեմ չէի լինի:

Սակայն բարի մթնոլորտը շատ կարճ տևեց: Հենց որ աղջիկս արթնացավ, սկեսուրս վազեց մեր ննջարան, որ տեսնի երեխային: Ու նկատեցի, որ նրա դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց, երբ տեսավ դստերս:

Վայ, էս ինչ սև է, էս ինչ գեշո է մեր բալիկը: Թոռնիկս մայրիկին է նման, ափսոս, տղայիս գեները երևի թույլ են: Մեր ցեղին առհասարակ նման չէ: Գիտես, աղջկաս երկու երեխաներն էլ ծնված օրվանից գեղեցիկ էին: Մեր գեներն են նրանց մեջ, զգացվում էր:

Он, она и его мать | Матроны.RU

Չհասցրեցի բացել բերանս, երբ ներս մտավ ամուսինս, ով ամեն ինչ լսել էր: Մոր ձեռքից բռնեց ու դուրս եկավ սենյակից:

Մի քանի րոպեից իմացա, որ նա մորը դուրս է հրավիրել: Հետո հաջորդ օրը զանգեց սկեսուրս, իբր հետաքրքրվում էր, թե ինչպես ենք, ես էլ խնդրեցի առհասարակ անհետանալ մեր կյանքից:

Եթե իմ հասցեին հնչած վիրավորանքները դեռ կարող եմ կուլ տալ, ոչ մեկին թույլ չեմ տա նեղացնել երեխայիս:

 

Like this post? Please share to your friends: