Պլյուս սայզ մոդելը դարձել է համացանցի աստղ՝ անտեսանելի լողազգեստի շնորհիվ

Ծանոթացեք, այս կնոջ անունն է Էշլի Ալեքսիս, այս աղջիկը շուտով կդառնա պլուս սայզ ամենահայտնի մոդելներից մեկը: Աղջիկն առաջին անգամ պոդիում դուրս եկավ  Miami Swim Week շրջանակներում, և այժմ նրան քննարկում է ողջ աշխարհը:

Էշլիի անսովոր և համարձակ լողազգեստը մեծ իրարանցում առաջացրեց: Բարակ գործվածքի պատճառով, որը միաձուլվում էր կնոջ մաշկի երանգի հետ, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նրա հագին ոչնիչ չկա:

Հարկ է նշել, որ Էշլին պոդիում  դուրս եկավ շատ ինքնավստահ և շքեղ քայլեց՝ չնայած մարմնի ոչ անթերի պարամետրերին:

Էշլին 29 տարեկան է և նա միշտ գիրուկ է եղել և չի ամաչել սեփական մարմնից, իսկ այժմ նա ամենահաջողակ մոդելներից մեկն է:

Like this post? Please share to your friends: