Չգիտեմ՝ ինչ անեմ… Ամուսինս չի ուտում երեկվա ուտելիքը… Ամեն ինչ թարմ պիտի լինի…

Անգամ այդ օրը ավելի վաղ պատրաստված սնունդը, որն արդեն հասցրել է սառել, ամուսինս համարում է անպիտան: Ամեն ինչ պիտի լինի ամենաթարմը. միայն նոր եփած կամ տապակած կարտոֆիլ, հավի միս:

Ու դրա համար ստիպված եմ լինում բոլորից 1 ժամ շուտ արթնանալ, նախաճաշ պատրաստել ու ամուսնուս համար էլ կոնտեյների մեջ սնունդ դնել:

Ու դա չի կարող լինել բուտերբրոդ կամ գոնե աղցան: Ոչ: Պարտադիր պիտի կոտլետ պատրաստեմ, խավարտ, որ ինքը աշխատանքի վայրում լիարժեք սնվի: Ու այդպես ամեն օր: Շաբաթվա մեջ երկու ազատ օր ունեմ, ու երկու օրն էլ անցկացնում եմ խոհանոցում:

Փորձել եմ խոսել ամուսնուս հետ, բացատրել, առաջարկել եմ, որ ես դուրս գամ աշխատանքից ու ամեն օր եփեմ այն, ինչ կցանկանա: Ես ուղղակի ֆիզիկապես չեմ հասցնում: Գործի գնալուց չեմ ուզում ինձ տեսնել հայելու մեջ. անխնամ, առանց դիմահարդարման, սանրվածքի:

Բայց ես էլ, ամուսինս էլ գիտենք, որ առանց իմ աշխատավարձի չենք կարողանա ապրել: Պարզապես պիտի դիմանամ: Ամուսինս անընդհատ իր մորն է օրինակ բերում.

Մայրս ամբողջ կյանքում 4-ին է արթնացել: Ես սովոր եմ թարմը ուտելուն:

Муж не ест вчерашнюю еду. Ему подавай всё свежеприготовленное | Не Ромовая Баба | Яндекс Дзен

Ես գիտակցում եմ, որ իմ մեղքի բաժինն էլ կա, քանի որ տարիների ընթացքում ես եմ նրան սովորեցրել ուտել միայն լավն ու նոր պատրասածը: Պատահել է, որ ինքս չեմ հասցրել նախաճաշել, բայց ամուսնուս ու երեխաներիս համար պատրաստել եմ այն, ինչ սիրում են:

Ես արդեն երազումս եմ տեսնում գաղօջախն ու տապակները, կաթսաները… Աշխատանքից գալիս եմ ուժասպառ եղած ու անցնում նույն գործին…

Կարծես կյանքս կազմված լինի աշխատելուց ու եփելուց… Էլ ուժ չունեմ…

Like this post? Please share to your friends: