Որդիս օգնեց մի անծանոթ ծեր կնոջ․․․հիմա նա միլիոնատեր է դարձել

Մեր որդուն՝ Սերգեյին, ծնված օրվանից սովորեցրել ենք, որ պետք է կիսվել դիմացինների հետ, օգնել կարիքավորներին։ Բարությունը դա այն է, ինչը մեզ տարբերում է կենդանիներից։ Որդիս շատ լավ է յուրացրել մեր դասերը՝ ինչի շնորհիվ էլ այսօր հաջողակ մարդ է դարձել։

Պատմությունը տեղի է ունեցել 2 տարի առաջ։ Սերգեյն այդ ժամանակ սովորում էր համալսարանում, երբեմն դասամիջոցի ժամին գնում էր մոտակայքում գտնվող հացաբուլկեղենի խանութ։ Մի օր էլ սովորական ճանապարհով քայլելիս մեր որդին տեսավ մի տարօրինակ տատիկի։ Վերջինս իրեն շատ կասկածելի էր պահում, արտասվում, գնում-գալիս։

Картинки по запросу "Сын помог незнакомой старушке, теперь он миллионер"

Տատիկ ջան, ձեզ հետ ամեն ինչ լա՞վ է։ Գուցե՞ ինչ-որ բան է պատահել,-հարցրել է Սերգեյը։

-Կորել եմ, որդիս։ Տղաս ասաց, որ տան դիմաց իրեն սպասեմ, ես էլ որոշեցի զբոսնել, ինքս էլ չհասկացա, թե ինչպես եմ այստեղ հայտնվել։

-Իսկ ո՞ր մասում է ձեր տունը։

-Չգիտեմ, չեմ հիշում, հիշում եմ միայն, որ մեծ կարմիր տուն է, բարձր․․․

Որդիս պատկերացրել է, թե ինչպիսի տան մասին է խոսքը, և որտեղ են գտնվում նմանատիպ տները։ Նա բռնել է տատիկի ձեռքից և տարել նրան կարմիր աղյուսե տների կողմ։ Մեր քաղաքում նմանատիպ տներ շատ քիչ են։

Շրջելով տարածքում՝ որդիս հեռվից ինչ-որ ձայներ է լսել։ Տեսել է, որ մի բակում խառնաշփոթ է։ Հավաքվել էին ոստիկանության, շտապ օգնության մեքենաներ, մի տղամարդ էլ գոռգոռալով ասում էր․

-Պիտի գտնեք մորս։ Փակեք ճանապարհները, այնպես անեք, որ մայրս մի ժամից լինի տանը։

Картинки по запросу "Сын помог незнакомой старушке"

Սերգեյը մոտեցել է տանը և հարցրել․

-Գուցե այս տատիկին եք փնտրում։

Տղամարդը վազել է իրենց կողմ, գրկել մորը և արցունքներն աչքերին ասել մեր որդուն․

-Շնորհակալ եմ, երիտասարդ։ Մայրս արդեն ծեր է, վախենում եմ մտածել, թե ինչ կարող էր հետը պատահել։

Երախատգիտությունը հայտնելու համար՝ այդ տղամարդը որդուս հրավիրել է իր ընկերությունում աշխատելու, 2 տարվա ընթացքում Սերգեյն արդեն մեծ հաջողությունների է հասել և դեռ շարունակում է առաջ գնալ և զարգանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: