Որդին՝ ծնողներից գաղտնի, նրանց համար տուն էր գնել. միայն տեսնեք ծնողների էմոցիաները

ԼեԽուան Ջեյմսը բլոգեր է, ով հայտնի է դարձել իր նկարահանած սրամիտ հումորային տեսայութերով:

Սակայն նա մեծ ճանաչում ձեռք բերեց ծնողների շնորհիվ: Նրա ծնողներն արդեն 33 տարի ամուսնացած էին, և ԼեԽուանն ասում է, որ նրանց շատ բաների համար է պարտական:

Մինչ երեխաները մեծանում էին, հայրն ու մայրը ամեն ինչ զոհաբերում էին, միայն թե նրանք ոչ մի բանի կարիք չունենան:

Ինքնուրույն դառնալով՝ ԼեԽուանը որոշեց ծնողներին շնորհակալություն հայտնել իրենց բազմամյա աշխտանքի դիմաց, և նրանց համար յուրահատուկ նվեր պատրաստեց:

Մինչ այն պահը, երբ ԼեԽուանը դարձավ բլոգեր, հայրն ու մայրը շատ էին աշխատում:

Մայրն աշխատում էր Disney World-ում որպես մաքրուհի՝ համատեղելով դեղատանը գիշերային աշխատանքի հետ: Իսկ հայրը ցերեկները  հյուրանոցներից մեկում սպասարկման ոլորտում էր աշխատում, գիշերներն էլ լրացուցիչ աշխատում էր Burger King արագ սննդի կետում:

ԼեԽուանն անչափ շնորհակալ է ծնողներին: Եվ հիմա երիտասարդն արդեն կարող է ի կատար ածել իր մանկական երազանքը. նա միշտ երազել է, որ ծնողների համար մեծ և գեղեցիկ տուն է գնելու:

Կապելով ծնողների աչքերը՝ հպարտ տղան նրանց բերեց նոր բնակելի թաղամաս:

Երբ նրանք հասնում են տան մոտ, ԼեԽուանը խնդրում է բացել աչքերը: Սկզբում նրանք կարծում են, որ տունը որդունն է…բայց երբ հասկանում են, որ այն իրենց համար է…

Ավելի լավ է տեսնեք ինքներդ.

Like this post? Please share to your friends: