Մի օր սպասուհին պահանջեց, որ տանտիրուհին բարձրացնի իր աշխատավարձը:
Նման բան անելու ցանկություն բոլորովին չունենալով՝ կինը հարցրեց.
—Մերի, ասեք ինձ, իսկ դուք ինչու՞ եք կարծում, որ արժանի եք աշխատավարձի բարձրացման:
—Դրա համար երեք պատճառ կա: Առաջինը, ես ավելի լավ եմ արդուկում հագուստը, քան դուք, — ասաց սպասուհին:
—Օ, իսկ քեզ ո՞վ է ասել դա:
—Ձեր ամուսինը:
—Հետաքրքիր է:
-Երկրորդ պատճառը. ես ավելի համեղ եմ պատրաստում, քան դուք,-շարունակեց Մերին:
-Դրա մասին ո՞վ է ասել:
-Ձեր ամուսինը:
-Լավ:
-Երրորդ պատճառը: Որպես կին ես ավելի լավն եմ…
Տանտիրուհուն հետաքրքրված հարցրեց.
-Դա էլ է ամուսինս ասե՞լ:
-Ոչ, դա իմացել եմ այգեպանից:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը