Մի քանի բարի և սրտեր ջերմացնող պատմություն

***

Ամուսինս զարմանալի մարդ է: Ամանորի նախօրեին իմացել էր, որ երբ ես փոքր էի, ինձ համար ԵՐԲԵՔ Ձմեռ Պապ և Ձյունանուշիկ չեն կանչել: Կանգնած եմ դեկտեմբերի 31-ին, աղցան եմ պատրաստում, հանկարծ դռան զանգն է հնչում: Ամուսինս ասում է.

-Քեզ մոտ են եկել:

Բացում եմ դուռը, իսկ այնտեղ…Ձմեռ Պապն ու Ձյունանուշն են: 15 րոպեով փոքրիկ աղջիկ դարձա: Ինձ հետ խաղում էին, շրջան էինք կազմել, Ձմեռ Պապը նստցերել էր ծնկներին, ես նրա համար արտասանում էի, և վերջում ինձ մեծ քաղցր նվեր տվեցին: Դա կյանքիս լավագույն անակնկալն էր:

 

***

Հիմա քաղաքը զարդարում են՝ պատրաստվելով տոներին: Բայց որքան հետաքրքիր կլիներ, եթե այդ ամենն անեին ոչ թե համազգեստով, այլ ամանորյա հագուստով. թզուկները զարդարեին տոնածառը, կախեին լույսերն ու խաղալիքները, իսկ ներքևում նապաստակներն ու արջուկները միացնեին լարերն ու լույսերը…

***

Գիշեր, մինչ Նոր Տարի մի երկու ժամ է մնացել: Ես ու ընկերս մեքենայով մնացել ենք ձյան մեջ և չենք կարողանում տեղից շարժվել: Երբ սկսեց ստացվել, ընկերս որոշեց մի փոքր հետ գնալ, որ թափ հավաքի: Տեսավ, որ մեքենայի հետևից երկու կին են քայլում, ազդանշանեց, որ նրանք մի կողմ անցեն: Բայց որքան մեծ էր մեր զարմանքը, երբ նրանք սկսեցին հրել մեր մեքենան: Արդյունքում մի րոպեում մեքենան շարժվեց տեղից, և բոլորս էլ կարողացանք հասնել տուն՝ Նոր Տարին դիմավորելու:

 

***

Մանկությունս անցել է աղքատության մեջ, ոչ տոնածառ ունեինք, ոչ էլ տոնական սեղան: Ես շատ տխուր էի: Տրամադրությունս վերջնական ընկավ, երբ ծնողներս վիճեցին: Ես խոհանոցում նստած արտասվում էի, երբ տան հեռախոսին զանգ եկավ: Պապիկս ասաց.

-Թոռնիկս, սպասիր, գալիս ենք:

Եվ ահա մոտ 20 րոպեից մեր տուն եկան գրեթե մոր բոլոր բարեկամները՝ բերելով տոնածառ, սնունդ, նվերներ: Այդ Նոր Տրաին այնպես է տպավորվել, որ երևի երբեք չեմ մոռանա:

 

***

Այս Նոր Տարին սպասում էի այնպես, որ կարծես մի հրաշք պիտի տեղի ունենա: Վերջին մի քանի տարվա մեջ առաջին անգամ էր, որ մանկական զգացմունք կար ներսումս՝  հրաշքների սպասմամբ, և ահա հրաշք տեղի ունեցավ…Ուղիղ կեսգիշերին ամուսնուս տոնական տուփ նվիրեցի, իսկ ներսում թեստ՝ դրական արդյունքով: Մենք այնքան էինք սպասում սրան:

Հրաշքներ գոյություն ունեն, կարևորը դրանց հավատալն է:

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: