Միայնակ մոր գեղեցիկ սիրո պատմությունը

Գրանտն ու Կասանդրան ծանոթացել են  սոցցանցերից մեկում և սկսել շփվել: Այն մասին, որ կինը միայնակ դաստիրակում է իր դստերը, Գրանտն իմացել է հենց ծանոթանալու ժամանակ, և դա իրեն շատ է հուզել: Նրանք դուր են եկել միմյանց և շուտով սկսել են հանդիպել:

Այդ օրվանից անցել էր 9 ամիս: Եվ ահա մի օր Գրանտը հրավիրում է Կասանդրային և նրա դստերը ռեստորան՝ խնդրելով գեղեցիկ հագնվել: Աղջին ինչ-որ տարօրինակություն է զգում սիրելիի խոսքերի մեջ, բայց որոշում է չկենտրոնանալ դրա վրա: Մայր ու դուստր գեղեցիկ հագնվում և գնում են հանդիպման:

Կասանդրան ամբողջ երեկո տեղը չէր գտնում, չէր կարողանում թուլանալ:

Եվ հանկարծ Գրանտը նայում է փոքրիկ աղջկան և խնդրում է թույլ տալ, որ դառնա նրա հայրը, միշտ սիրի և հոգ տանի նրա մասին:

Երեխան երջանիկ էր, քանի որ արդեն հասցրել էր սովորել նրան և սիրել: Այնպես որ, պատասխանը դրական էր:

Իսկ հետո Գրանտը կանգնեց մի ծնկի վրա և սիրելի կնոջը մատանի նվիրեց՝ առաջարկելով սիրտն ու ձեռքը:

Կասանդրան անշուշտ ընդունեց սիրելի տղամարդու առաջարկը:

Միշտ կլինի այն մեկը, ով կսիրի ձեզ՝ անկախ ամեն ինչից:

Like this post? Please share to your friends: