Մանկատանը գտնվող նորածինները չեն արտասվում…պատճառն իմանալով՝ չեք զսպի ձեր արցունքները

Այս պատմությունը պատմել է Չելսիից մի կին՝ Դայնա անունով: Նա վերջերս է մայր դարձել, ընդ որում ծննդաբերությունը շատ բարդ է եղել: Բարեբախտաբար, մայրն ու երեխան այժմ լիովին առողջ են: Շարունակությունը՝ Դայանյի խոսքերից:

Մի օր ես ու ամուսինս գնացինք եկեղեցի, իսկ մեր դստրիկին թողեցինք տանը: Այնտեղ մի քարոզիչի հանդիպեցինք, ով մեզ մի պատմություն ներկայացրեց…ես այն երբեք չեմ մոռանա:

Քարոզիչը հաճախ է լինում մանկատներում, սակայն այցելություններից մեկը բոլորից շատ է տպավորվել:

 

Երբ քարոզիչը մտել է նորածինների սենյակ, ապա չի հավատացել իր ականջներին. այնտեղ բացարձակ լռություն էր, երեխաներից ոչ մեկը ձայն չէր հանում, մինչդեռ սենյակում գտնվում էին 100 փոքրիկներ: Մթնոլորտը նույնիսկ վախեցնող էր: Այդ ժամանակ տղամարդը հարցրել է բուժքրոջը, թե ինչու է այսքան լուռ: Կնոջ պատասխանը կխոցի ցանկացած մարդու սիրտ.

-Հայտնվելով մեզ մոտ՝ սկզբի ժամանակները նրանք շատ են լացում: Սակայն անցնում է 1 ժամ, 2 ժամ, 1 օր, 1 շաբաթ, և փոքրիկները հանդարտվում են, քանի որ հասկանում են, որ իրենց մոտ ոչ ոք չի գա…

Երեխաները, նորածին երեխաները գիտակցում են, որ նրանց մոտ երբեք ոչ ոք չի գալու…

Այդ խոսքերից հետո սիրտս ցավաց…Ես ինքս ինձ խոստացա, որ միշտ մոտ կլինեմ երեխայիս կողքին: Արագ վերադարձա տուն, կրծքիս սեղմեցի փոքրիկ  աղջկաս և խոստացա, որ երբ էլ լինի, որ ժամին էլ լինի, թող նա ինձ ձայն տա, և ես իսկույն կհայտնվեմ նրա կողքին: Խոստացա, որ ես ու ամուսինս միշտ կմնանք նրա կողքին, որ մենք միշտ կլինենք նրա տունը, որտեղ անվտանգ և հանգիստ է…

Like this post? Please share to your friends: