Մայրն իմանում է, որ իր դստերը 17 տարի առաջ գողացել է հարևանուհին…անհավանական պատմություն

Սարսափելի էր, ցավը երկար տարիներ տանջում էր կնոջը: Սելեստա Ներսը ունեցել էր չքնաղ աղջնակ, ում կոչել էր Զեֆանի, սակայն նրան գողացել էին, երբ փոքրիկն ընդամենը 3 օրական էր:

Ցանկացած մոր համար դա մեծ շոկ է, ոչ մի մայր երբեք չի դադարի մտածել հարազատ երեխայի մասին:

Ամեն տարի ընտանիքը նշում էր Զեֆանիի ծննդյան օրը, նրանք հույս ունեին, որ աղջկա հետ ամեն ինչ լավ է, և իրենք մի օր կհանդիպեն:

Մի օր, 17 տարի անց, Սելեստայի դուստրը՝ Քեսեդին, վերադարձավ դպրոցից և ասաց, որ մի աղջկա հետ է ծանոթացել, ով իրեն շատ նման է և վերջերս է տեղափոխվել իրենց մոտ:

Սելեստան որոշեց ամուսնու հետ միասին գնալ դպրոց և տեսնել այդ աղջկան: Ինչ-որ բան նրան հուշում էր, որ նա իր դուստրն է:

Ես զգացի սրտով, որ նա իմ աղջիկն է: Իմն է,-պատմում է կինը:

Նրանք դիմեցին ոստիկանություն, հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ դա Զեֆանին է՝ տարիներ առաջ գողացված երեխան:

Զարմանալին այն է, որ Զեֆանին այդքան տարիներ շատ մոտ է ապրել իր իրական ընտանիքին:

Ես անդադար արտասվում էի, կարողացա նրան միայն մի քանի բառ ասել. «Ես գտա քեզ, մենք քեզ փնտրել ենք 17 տարի, և ահա, հասանք մեև նպատակին»,-ասում է Սելեստան:

Հանցագործ կնոջը ձերբակալեցին, սակայն Սելեստան ներեց նրան, քանի որ այդ կինը ոչ մի վնաս չէր հասցրել Զեֆանիին, մեծացրել էր հարազատ մոր պես:

Like this post? Please share to your friends: