Մայրիկը պարզապես ասաց նրանց, որ քնելու ժամանակն է: Այդպիսի պահվածքից նա իքն էլ էր զարմացած

Այն ծնողները, ովքեր զույգ երեխաներ ունեն, կրկնակի երջանիկ են: Մեկի փոխարեն՝ տանը երկու հրաշք է վազվզում: Անշուշտ, զույգ երեխաներ ունենալը լավ է, բայց կան նաև դժվարություններ: Նրանց գրեթե անհնար է պառկեցնել քնելու, եթե շատ չեն ուզում քնել, նաև ամեն ինչ, բացարձակ ամեն ինչ պետք է կիսել նրանց միջև:

Այդ պատճառով էլ, երբ մայրիկն ասաց, որ քնելու ժամանակն է, նա կարծում էր, որ պիտի նորից համոզի նրանց: Բայց երեխաների արձագանքն անակնկալ դարձավ նույնիսկ մոր համար: Հենց լսեցին հրահանգը, իսկույն վազեցին դեպի իրենց անկողինները:

Այժմ նրանց ամենասիրած զբաղմունքը մրցելն է, թե ով առաջինը կհայտնվի անկողնու մեջ. շատ ծիծաղելի և գեղեցիկ է:

Like this post? Please share to your friends: