Հետազոտողները պատմել են, թե որ 6 պատճառներն են դրդում տղամարդկանց սիրահարվել

Կանայք և տղամարդիկ սիրահարվելիս նույն էմոցիաներն են զգում, բայց տղամարդը սիրահարվում է ոչ նույն կերպ, ինչպես կինը: Կան մի շարք պատճառներ, որոնք դրդում են տղամարդուն սիրահարվել:

1. Նա ամբողջովին հիացած է կնոջով

Տղամարդիկ կնոջը սիրահարվում են ամբողջական կերպով: Նրա կերպարին, անհատականությանը, նրա ձայնին, նրան, թե ինչպես է ծիծաղում… Սիրահարված  տղամարդը սկզբում կնոջով հիացած է լինում:

Տղամարդը, երբ սկսում է սիրահարվածություն զգալ, լցվում է էմոցիաների որոշակի քանակությամբ: Նա մշտապես հաղորդակցում է այդ կնոջ հետ և հասկանում, որ նա կազմված է բարությունից, քնքշությունից, սիրուց, հավատարմությունից, ուրախությունից, պոզիտիվից, և կնոջ մեջ այդ հատկություններն այնքան են, որ տղամարդը սիրահարվի նրան: Հանկարծ մի պահ տղամարդու մտքով անցնում է, որ ինքը սիրահարվել է: Նա չի հասկանում ինչու, բայց իր սիրտն ու միտքը այդ կնոջ մեջ ինչ-որ յուրահատուկ բան են գտնում:

Ուժեղ սեռի ներկայացուցիչները հազվադեպ են սիրահարվում կանացի առանձին հատկություններին:

2. Նա զգում է, որ կնոջը կարելի է երջանկություն նվիրել

Տղամարդու գլուխը կորցնելու պատճառներից մեկը կայանում է նրանում, որ նա զգում է, որ ի վիճակի է կնոջը երջանոկություն նվիրել: Երկու կողմերն էլ երազում են, որ յուրաքանչյուրը իր զուգընկերոջը կարողանա երջանկացնել:

3.Երբ կինը բաց է հարաբերությունների համար

Չնայած նրան, որ վերջին տարիներին շատ են պրոպագանդում ուժեղ, անկախ, անհասանելի և միևնույն ժամանակ հմայիչ կնոջ կերպարը, իրականում տղամարդկանց առաջին հերթին գրավում են սիրո համար բաց կանայք:

Տղամարդիկ չեն սիրում սիրահարվել այն կանաց, ովքեր պատնեշներ են դնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց ավելի են գրավում այն կանայք, ովքեր բաց են իրենց համար:

4. Այն, թե ինչպես է ինքն իրեն զգում կնոջ կողքին

Կա ևս մեկ պայման, որի դեպքում տղամարդը կարող է սիրահարվել. եթե իրեն երջանիկ, սիրով և ջերմոթյամբ  լի զգա կնոջ հետ շփվելիս:

Տղամարդկանց դուր է գալիս զգալ, որ կինն իրեն ընդունում է և նրա հանդեպ զգացմունքներ ունի:

5. Կինը չի վախենում ընդունել կյանքի պարգևները

Տղամարդկանց դուր են գալիս կենսասեր կանայք, ովքեր կյանքի ամեն մի առաջարկին դրական են պատասխանում: Կին, ով ցանկանում է փորձել նոր ուտեստներ, այցելել նոր վայրեր, նոր երկրներ և քաղաքներ:

6. Նպատակ և կիրք

Սիրահարված տղամարդը կրքով լի է, և որքան ուժեղ է այն, այդքան ավելի շատ սեր է նա իր մեջ զգում: Եթե կինը հստակ գիտի, ինչ է ուզում կյանքից, տղամարդը հասկանում է, որ նրա հետ ուզում է անցկացնել իր ողջ կյանքը:

Տղամարդկանց զգացմունքները հաճախ թաքնված են մնում, քանի որ հասարակության կողմից չի խրախուսվում դրանց մասին բացահայտ խոսելը: Սակայն տղամարդիկ գիտեն, որ իրենք էլ կարող են վերապրել նույնքան խորը զգացմուքներ, ինչպես և կանայք:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: